Հերթական ապօրինության զոհը: Վերջապես պարզվեց, թե որն է մեր ընկեր Մհեր Դավիթի Խաչատրյանի նկատմամբ, միանշանակ ապօրինի, իրականացվող քրեական հետապնդման առարկան:
Դատալեքս տեղեկատվական համակարգից պարզ է, դառնում, որ.
«Մհեր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 00:18-ին,«Facebook.com» սոցիալական հարթակի այլ օգտատերերին հասանելի հրապարակային եղանակով քննչական մարմնի ղեկավարի և քննիչների օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ հրապարակել է նրանց մասին արատավորող տեղեկություններ»։
Անցնելով Մհերի էջ կարող եք տեսնել հրապարակումը / https://www.facebook.com/share/p/1B1dUEU6Ce/ և ինքներդ գնահատել, թե արդյոք նրա հրապարակումը հանցանք պարունակում է, թե ոչ:
Այ այսպիսի գործերի մասին էինք բարձրաձայնում, երբ ասում էինք, որ ուղղակի գրառման համար մարդկանց ահաբեկում են՝ քրեական վարույթներ նախաձեռնելով և դատավարական քաշքշուկների մեջ գցելով, այդ կերպ փորձելով վախ սերմանելը նրանց շրջանում, ովքեր ինչ-որ բան են խոսել իրենց հակառակ:
Այս ամենը տեսնելուց ուղղակի ցավագին ծիծաղ է առաջանում ձեր «ժողովրդավարության» քարոզից:
Մհեր ջան չմտածես արդարությունն իր մաքրությունը մի օր կբերի և այդ օրը կարծում եմ մոտ է:
Դատական նիստը նշանակված է 30-04-2026 թվականին՝ ժամը 11:00-ին՝ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արփինե Շտոյանի նախագահությամբ:
Աբրասիմ Աթոյանի ֆեյսբուքյան էջից


Բաց մի թողեք
Ինչը կարելի է Փաշինյանին ու նրա կնոջը, չի կարելի ընդդիմադիրներին
Ավելին, քան լեռ. իմաստային կենտրոն, որտեղ միավորվում են պատմությունը, հավատը և մարդկային գոյության մասին հիմնարար պատկերացումները
Վախ եւ տեռոր