Մոլդովայի՝ Ռումինիային միանալը թույլ կտա Քիշնեւին ավելի արագ դառնալ Եվրամիության անդամ, ասել է երկրի նախագահ Մայա Սանդուն։
«Սա մեզ թույլ կտա ավելի արագ միանալ ԵՄ-ին և կարող է օգնել մեզ», – «Le Monde»-ին տված հարցազրույցում ասել է Սանդուն, որը նաև Ռումինիայի քաղաքացիություն ունի։
Նա նշել է, որ «նման որոշումը պետք է կայացնի քաղաքացիների մեծամասնությունը»։
Խոսելով ԵՄ-ին միանալու այլընտրանքային ուղիների մասին՝ Սանդուն նշել է, որ կքննարկի համայնքին միանալու հարցը՝ առանց չճանաչված Մերձդնեստրի։ «Սա հնարավոր լուծում է», – ասել է Սանդուն։



Բաց մի թողեք
Ադրբեջանի և Իրանի սահմանին զինված փոխհրաձգություն է տեղի ունեցել
Թրամփն Իրանի հետ պատերազմի հարցում «քավության նոխազներ» է փնտրում․ The Atlantic
Վարչապետ Բարտ դե Վեվերը հրաժարական է ներկայացրել Բելգիայի արքա Ֆիլիպին. Լուսանկար