ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրիտանիայի թագավոր Չարլզի և թագուհի Կամիլայի այցի շրջանակում ունեցած իր ելույթում հայտարարել է, որ իր մայրը սիրահարված է եղեՉարլզ թագավորին:
NBC News-ի փոխանցմամբ՝ Թրամփը ելույթում հիշել է Եղիսաբեթ II թագուհուն՝ ասելով, թե իրեն բախտ է վիճակվել ավելի մոտիկից ծանոթանալ նրա հետ։
«Այսօր մենք տեսնում ենք այս դարավոր կապի կենդանի խորհրդանիշը ձախ կողմում՝ ընդամենը մի քանի տասնյակ ֆուտ հեռավորությամբ»,- ասել է նա՝ նկատի ունենալով ծառը, որը հանգուցյալ թագուհին տնկել էր Սպիտակ տան տարածքում 1991 թվականին։
«Եղիսաբեթ II թագուհին՝ շատ, շատ առանձնահատուկ մի կին, որին շատ են կարոտում այս հզոր Ատլանտյան օվկիանոսի երկու ափում, շատ վաղուց մի մատղաշ ծառ տնկեց, այն շատ երիտասարդ էր ու գեղեցիկ, և նայե՛ք նրան հիմա»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև հիշել է, որ Շոտլանդիայում ծնված իր մայրը շատ էր սիրում բրիտանական թագավորական ընտանիքին և Եղիսաբեթ II թագուհուն։
«Ամեն անգամ, երբ թագուհին մասնակցում էր արարողության կամ որևէ այլ բանի, մայրս աչքը չէր կտրում հեռուստացույցից և ասում էր. «Նայի՛ր, Դոնալդ։ Նայիր՝ որքան գեղեցիկ է»»,- նշել է նա։
Թրամփը հավելել է, թե հիշում է, որ մայրն ասում էր՝ «երիտասարդ Չարլզն այնքան համակրելի էր»։
«Մայրս սիրահարված էր Չարլզին, կարո՞ղ եք հավատալ դրան։ Հետաքրքիր է՝ նա հիմա ինչ կմտածեր»,- հավելել է Թրամփը։


Բաց մի թողեք
Հարցումները ցույց են տալիս, որ ընտրողների երկու երրորդը կողմ է քրիստոնեության և քաղաքականության միջև տարանջատմանը
Արաբական Միացյալ Էմիրությունները դուրս կգա ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից
Իրանի դեսպանը կանչվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ