Մեր տեղեկություններով՝ այսօր մի խումբ արցախցիներ՝ պատգամավոր Դավիթ Գալստյանի նախաձեռնությամբ, Եռաբլուր պանթեոնում զոհվածների շիրիմների մաշված եւ պատռված դրոշները մտադիր են փոխել նորերով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախ դրոշները օրհնելու արարողություն կարվի Եռաբլուրի եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հովհաննեսի կողմից, ապա հրավիրված տասնյակ ծնողների, հարազատների հետ կփոխեն նրանց զավակների շիրիմների դրոշները, սակայն խոսքը 200-250 դրոշի մասին է։
Որպեսզի նախաձեռնողներին չմեղադրեն փիառ անելու մեջ, կհայտարարեն, որ դրոշներն ի պահ են թողնում եկեղեցում, ովքեր կցանկանան, թող վերցնեն:
Մեզ ասացին, որ ֆինանսական ծախսերը հոգացող անձը ցանկացել է անանուն մնալ։

Բաց մի թողեք
Ինչու էին բերման ենթարկել գյումրեցի տարեց կնոջը
Առաջադրվել են, բայց փող չունեն
Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում Հայաստանի համար