20/05/2026

EU – Armenia

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ ապտակը ստացան Տաշիրում

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ շառաչուն ապտակը ստացան Տաշիր համայնքում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ Սուրեն Պապիկյանի անհաջող քարոզարշավը խմբագրելու` ռեւանշ վերցնելու նպատակով ՔՊ շրջիկ խմբակի հետ Լոռի՝ Տաշիր մեկնած Փաշինյանը երեկ մինի հանրահավաք-ելույթ ունեցավ կիսադատարկ հրապարակում։

Չնայած Երեւանից մի քանի ավտոբուս մարդ էին իրենց հետ տարել, որ նկարեն, ցուցադրեն, թե հրապարակը լիքն է, սակայն Սամվել Կարապետյանի հայրենակից տաշիրցիներն ինչպես Պապիկյանին էին օրեր առաջ մերժել, նույնն արեցին նաեւ Նիկոլ Փաշինյանի հանդեպ։