Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, դրանց զարգացման հեռանկարի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Անդրադարձ է եղել տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներին:
Հեռախոսազրույցից հետո Էմանուել Մակրոնը սոցցանցի իր էջում գրել է․
«Խոսեցի Իլհամ Ալիևի հետ, վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և դրա շարունակական առաջընթացի կարևորությանը։ Մենք նաև քննարկեցինք տարածաշրջանային հարցեր և մեր երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը»։

Բաց մի թողեք
Բուլղարիայի վարչապետը երկու նավի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը որակել է ծովային իրավունքի «կոպիտ» խախտում
Որ ադրբեջանցուն չհանձնենք՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու
Բյուրակնը՝ «Արևմտյան Ադրբեջանի» թիրախում․ ինչ է ասում համայնքի ղեկավարը