Մայիսի 28-29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալու է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստ, որից, ինչպես տեղեկացրել ենք, մեր իշխանությունները տագնապալից սպասումներ ունեն:
Գաղտնիք չէ, որ հայ-ռուսական հարաբերություններում, մեղմ ասած, լարված իրավիճակ է, որը տեսանելի դարձավ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան վերջին այցից եւ ԵՄ գագաթնաժողովից հետո, որը կայացավ Երեւանում՝ մայիսի 4-5-ը:
Այդ լարվածության արդյունքում Ռուսաստանը կոշտացրեց իր հռետորաբանությունը եւ հայ գործարարների արտադրանքի նկատմամբ սանկցիաներ սկսեց կիրառել։ Նախորդ շաբաթներին էլ ռուսական կողմը Պուտինի շուրթերով օրակարգ բերեց Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության թեման՝ ՀՀ իշխանություններից պահանջելով կողմնորոշվել. կա՛մ մնում եք ԵԱՏՄ-ում` հրաժարվելով ԵՄ-ին անդամակցելուց, կա՛մ դուրս եք գալիս, եւ սկսվում է «փափուկ ապահարզանի» պրոցեսը։
Նա բաց տեքստով հայտարարեց, որ ԵՄ-ին միանալու Հայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում»։ ՌԴ-ն, ըստ նրա, կսատարի այն ամենին, ինչը շահավետ է հայ ժողովրդին։ Նույնիսկ առաջարկեց հանրաքվե անել, որ հայ ժողովուրդը որոշի։
Այս նիստին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի,նա իր մերժումը պայմանավորել է նախընտրական քարոզարշավով,նրան կփոխարւնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Որոշ տեղեկություններով ՌԴ-ն Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս թողնելու նախագիծ է դրել շրջանառեւթյան մեջ, սակայն ղազախները վետո են դրել այդ նախագծի վրա, հայտնի է, որ այդ կառույցում որոշումներն ընդունվում են կոնսեսուսով եւ մեր իշխանությունների հույսն էլ թուրք-ադրբեջանական շահերի ներկայացուցիչ ղազախական կողմն էր, որ պետք է խոչընդոտի ԵԱՏՄ-ից իրեն դուրս մղելու գործընթացին:
Սակայն, ըստ ԵԱՏՄ-ի կանոնակարգի, կան նաեւ այլ լուծումներ, հնարավոր է գործադիր մարմնում առանց քվեարկության հավանություն տան այդ որոշմանը, որը եթե անգամ ամբողջությամբ չգործի, բազում սահմանափակումներ է ենթադրելու Հայաստանի համար:
Թեև Ռուսաստանն առանց ԵԱՏՄ-ից դուրս մղելու էլ, կարող է մեծ վնասներ պատճառել Հայաստանին, որովհետև բազում լծակներ ունի և բազմաթիվ երկկողմ պայմանագրեր:

Բաց մի թողեք
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Փաշինյան
ՌԴ-ում կասեցվել է 37 մլն շիշ «Ջերմուկի» վաճառքը․ նոր մանրամասներ
Իրավական անորոշությունը բացահայտում է ԵՄ հարկային անհավասարությունը, Իսպանիան՝ ամենաթույլ ցուցանիշների շարքում