«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վստահ ելույթները Իտալիայի նորընծա չեմպիոնի և գավաթակրի կազմում:
Միլանյան ակումբի պաշտոնական աղբյուրները հրապարակել են մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող խաղացողների անվանացանկը, որում պատվավոր տեղ է զբաղեցրել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը:
Անցած ամսվա հանդիպումներում գրանցած արդյունքների հիման վրա՝ 37-ամյա հայ կիսապաշտպանի հետ մեկտեղ այս մրցանակի համար կպայքարեն նաև թիմի առաջատարներից արգենտինացի գոլահար Լաուտարո Մարտինեսը, ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թուրամն ու խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը:

Բաց մի թողեք
Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը. Լուսանկար
Հունիսի 1-ի աստղագուշակ․ Արժե խուսափել սթրեսային իրավիճակներից
Գարեգին Երկրորդի կոչը՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ