Հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 15։15-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտ «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել ծառերի մեջ։
Ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել են ամուսիններ՝ Հարություն Հարությունյանը և Ազնիվ Գևորգյանը, նրանց որդին՝ Հայկ Հարությունյանը, ինչպես նաև Հարությունի եղբոր որդին՝ Տիգրան Հարությունյանը։
Մեր տեղեկություններով՝ Հարություն Հարությունյանը Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի տեղակալի եղբայրն էր։


Բաց մի թողեք
«Եթե ինձ ինչ-որ բան լինի, ձեզ ձիգ կպահեք». կրտսեր սերժանտ Գարիկ Արևիկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում. Լուսանկարներ
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգումն ավարտված է, այն բացվել է երթևեկության համար
Ինչ ունեցվածքով է պաշտոնը լքում Արմեն Գրիգորյանը