Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել։ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի 19 շենքի բնակիչը առօրյա գործերով տանից դուրս գալու նպատակով իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերել է թալանված։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք ավտոմեքենայի վրայից գողացել են թափարգելը, լույսերը և այլ արժեքավոր մասեր՝ քաղաքացուն պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս։
Ավտոմեքենայի սեփականատիրոջ ահազանգով ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում անձնական ունեցվածքի գողության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։



Բաց մի թողեք
Ձերբակալել են ԵՊՀ ամբիոնների վարիչների․ Լուսանկար
Ջրվեժի տներից մեկում հայտնաբերվել և ձերբակալվել է դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը. տեսանյութ
Նարեկ Նալբանդյանը եւ Դավիթ Ղազարյանն էլ են հետապնդվում․ մանրամասներ․ Լուսանկար