ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումը տեղի կունենա այսօր՝ հունիսի 14-ին՝ վիրտուալ ձևաչափով։
Այն ենթադրելու է զինադադարի երկարաձգում ևս 60 օրով։ Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին:
Նշվում է, որ վիրտուալ հանդիպմանը որպես միջնորդներ կմիանան նաև Պակիստանն ու Կատարը։ Փաստաթուղթը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացում և Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։
Ստորագրումը վիրտուալ ձևաչափով անցկացնելու որոշումը կայացվել է լոգիստիկ պատճառներով։ Առանցքային է դարձել այն, որ առերես հանդիպման դեպքում ամերիկյան բանակցային խումբը գլխավորող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չէր հասցնի վերադառնալ հայրենիք նախքան պետության ղեկավար Դոնալդ Թրամփի մեկնումը Ֆրանսիա՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովին, ուր նա նախատեսում էր ուղևորվել երկուշաբթի առավոտյան։


Բաց մի թողեք
Ադրբեջանի և Իրանի սահմանին զինված փոխհրաձգություն է տեղի ունեցել
Թրամփն Իրանի հետ պատերազմի հարցում «քավության նոխազներ» է փնտրում․ The Atlantic
Վարչապետ Բարտ դե Վեվերը հրաժարական է ներկայացրել Բելգիայի արքա Ֆիլիպին. Լուսանկար