«Պատմականորեն ինչի դեմ քննադատության խոսք է բարձրացրել լրագրող Փաշինյանը, նույն բանն արել է վարչապետ Փաշինյանը։ Պատմականորեն միշտ խոսելով ընտրակեղծիքներից, քննադատելով ընտրակեղծիքները՝ այսօր նա հատեց ընտրակեղծիքների կարմիր գիծը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ 50 հազարից ավելի ձայն ունեցող ուժի ուղղակի մի քանի ընտրատեղամասի ձայներ չեղյալ համարելով՝ դուրս թողեց Աժ-ից՝ «դրանով իսկ խլելով մեր ժողովրդից ադրբեջանիցների կողմից ներմուծված Սահմանադրությանը «չէ» ասելու իրավունքը»։
«Այս մարդը Հայաստանի պատմության մեջ ամենակոպիտ ընտրակեղծիքն է արել, ուղղակի դուրս է արել ուժերից մեկին և 3/5-րդից զրկել է ընդդիմությանը։ Դու չհամարձակվես այլևս խոսել ժողովրդավարությունից ոչ ժողովրդավար, ոչ էֆեկտիվ ոչ հավասարակշիռ, ոչ թավշյա ղեկավար»,- ասսաց Նարեկ Կարապետյանը։

Բաց մի թողեք
Ի՞նչ իրավունք ունեք տեսանյութերը և լուսանկարները փոխանցել որևէ մեկին
Տեսնես՝ Արցախի Մարտունի քաղաքում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից. Լուսանկար
9-րդ գումարման խորհրդարանը լինելու է բացարձակ ապալեգիտիմ