Հանրային կարծիքի վերջին հարցումներով Գերմանիայի կանցլեր Մերցի և քրիստոնյա-դեմոկրատների վարկանիշը «իջել է պատմական նվազագույնի»՝ 22 տոկոսի, մինչդեռ 2013 թվականին ստեղծված «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը վստահում է հարցման ենթարկվածների 29 տոկոսը։
Քաղաքական այդ ուժը համարվում է «ծայրահեղ աջ-պահպանողական» և հանդես է գալիս ներգաղթի դեմ։ Որոշ հարցերում «այլընտրանքայինները» հանդես են գալիս որպես «հակասեմիտներ և իսլամաֆոբներ»։ Կուսակցությունը դեմ է Ռուսաստանի հետ էներգետիկ կապերը խզմանը և համարում է, որ «զրկվելով էժան հազից, Գերմանիան վտանգել է արդյունաբերությունը»։
Հուլիսի 1-ին Եվրահանձնաժողովի նախագահի հետ բանակցություններից հետո Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրամիության անդամ տասը երկրներ արդեն իսկ Ադրբեջանից գազ են գնում, և «այդ աշխարհագրությունը ընդլայնվելու հնարավորություն ունի»։ Եվրամիություն-Ադրբեջան էներգետիկ համագործակցության համար եկող տարին սկզբունքային նշանակություն կունենա։
Բանն այն է, որ Ադրբեջանը պարտավորված է 2027 թվականին ԵՄ երկրներ արտահանվող գազի ծավալները հասցնել տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի։
Դա ենթադրում է Ադրբեջանում գազի արդյունահանումը մեծացնել 8 միլիարդ խորանարդ մետրով, ինչը պահանջում է հավելյան կապիտալ ներդրումներ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Բաքու այցից մի քանի օր առաջ Ալիևը հյուրընկալել է Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովին։
Կարելի է ենթադրել, որ Եվրամիություն արտահանելիք 8 միլիարդ խորանարդ մետր գազը Ադրբեջանը ձեռք կբերի Թուրքմենստանից, բայց՝ սվոփ եղանակով՝ ներգրավելով նաև Իրանին։
Իհարկե, ադրբեջանական կամ ֆորմալ առումով Ադրբեջանից ներկրվող գազի պաշարները եվրոպական շուկայում «եղանակ չեն ստեղծում», քանի որ կազմում են Եվրամիության տարեկան կարիքների ընդամենը 3-ից մինչև առավելագույնը 5 տոկոսը, բայց քաղաքական իմաստով Բաքուն միացել է Ռուսաստանի դեմ էներգետիկ «պատժամիջոցներին»։
Ընդ որում, ադրբեջանական գազի գնորդ են նաև ավանդաբար ռուսաստանամետ համարվող Բուլղարիան և Սլովակիան, նրանց պատրաստվում է միանալ Հարավսլավիան։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում Ադրբեջանի հետ էներգետիկ նոր ծրագրերի մասին կոնկրետ որևէ հայտարարություն չի արել։ Կարելի է ենթադրել, որ նա հիմնականում քննարկել է տրանսպորտային և լոգիստիկ ոլորտում համագործակցության հարցեր։
Ըստ երևույթին, Բրյուսելում զգուշանում են, որ ադրբեջանական գազից կախվածությունը կարող է Ալիևին «գայթակղել ավելի մեծ հավակնությունների»։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը հիշեցրել է, որ «Տրանսկասպյան գազատար» կառուցելու համար «կասպյան հնգյակը պետք է համաձայնություն տա»։

Բաց մի թողեք
«Չորս հազար անհայտ կորածների» ճակատագիրը պարզելու համար Հայաստանին խնդիրներ ներկայացնելու կարիքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ թուրք-ամերիկյան ռազմական գործարքներին
Ալիևի տեսակետը հաղորդուղիների ապաշրջափակման և Հայաստան – Թուրքիա տրանսպորտային կապակցվածության հարցերում