«Հուլիսի 12-ին Իջեւան համայնքի Խաշթառակ գյուղում հուղարկավորեցին հուլիսի 10-ին Գետահովիտ գյուղի Խաչաղբյուր գետում մահացած Էրիկ Սարիբեկյանին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Տեղեկություններ կան, որ Էրիկը ջուրն է նետվել, որ լողա, գլուխը դիպել է քարին, վնասվածք է ստացել, որի հետեւանքով գետում խեղդվել է։
Խաշթառակ գյուղից տեղեկացանք, որ 19-ամյա Էրիկ Սարիբեկյանը պայմանագրային զինծառայող էր` «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից, ծառայում էր Տավուշի մարզում։ Նա տան միակ տղան էր, երկու քույրերն ամուսնացած են։
Սարիբեկյանների ընտանիքը կարիքավոր է, ընտանիքին օգնելու համար Խաշթառակի բնակիչները Էրիկի հուղարկավորության օրը դրամահավաք էին կազմակերպել»։


Բաց մի թողեք
Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը
Ազգային ախոռն ու մենք
«Ժողովրդավար» Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ ոչ ժողովրդավարական քայլ