ԱՄՆ պետդեպարտամենտը երեկ հաստատել է The Guardian-ի հրապարակած լուրը, ըստ որի` ԹՐԻՓՓ նախագծի իրականացման նպատակով ստեղծված հիմնադրամը ղեկավարելու է Կոնստանտին Սոկոլովը, որը «ՄՏՍ Հայաստան» ընկերության նոր սեփականատերերից է` չինացի Ժե Ժանգի հետ միասին, որոնք մասնագիտացել են ընկերություններ գնելու, վաճառելու, նման գործարքներ կնքելու հարցերում, ինչպես նաեւ՝ մեծ ընկերությունների հմուտ կառավարիչներ են:
«Հրապարակ» թերթը գրում է․ Սոկոլովը Դոնալդ Թրամփի վաղեմի սպոնսորներից է, մասնավորապես` 12 միլիոն դոլար ներդրում է կատարել Թրամփի նախընտրական կամպանիայի մեջ: Նա մի շարք ներդրումային ֆոնդերի հիմնադիր է, տարբեր ընկերություններում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել:
Բայց ամենազավեշտալին այն է, որ նա 1975 թվականին է ծնվել, Սանկտ Պետերբուրգում, ազգությամբ հրեա է, 2024 թվականին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ:


Բաց մի թողեք
Փաշինյանը, այ, որ նորից սկսի օգտվել մեր ծառայություններից, տարբերությունը կզգա
Մանդատից հրաժարվելը Մելքումյանի անձնական գործն է, բայց ուրացողներին ոչ մեկը չի հարգում
Ինքնաբացարկի դիմումները համաձայնեցված կամ կուսակցության որոշումներով հետագա պայքարին միտված որոշումներ են