24/07/2026

EU – Armenia

Իրանը ունի գաղտնի գործարաններ, որոնք հայտնի չեն ԱՄՆ-ին

Միացյալ Նահանգները թեեւ օգտագործում է ամենից ժամանակակից տեխնոլոգիաներն ու հետախուզական միջոցները, սակայն չի կարողանում գտնել այն ձեռնարկությունների գտնվելու վայրերը, որտեղ արտադրվում են իրանական հրթիռները եւ որոնք շարունակում են գործել։

Այդ մասին հայտարարել է Իրանի ԶՈԻ ներկայացուցիչ Աբոլֆազել Շեքարջին։

Նա ասել է, որ նույնիսկ ամերիկյան կողմը չի կարողանում գտնել հրթիռներ արտադրող իրանական ռազմական ձեռնարկությունների մի մասի գտնվելու վայրերը, չնայած նրան, որ ունի առաջավոր տեխնոլոգիաներ եւ հետախուզական միջոցներ։ Ու դրա պատճառով էլ շփոթմունքի մեջ է։ Շեքարջին ասել է, որ Իրանում հրթիռների եւ ԱԹՍ-ների արտադրությունը չի դադարել ոչ պատերազմի ժամանակ, որ հրադադարի ընթացքում։