«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 195-րդ համար Սեմյոն Բաբայանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի վերաբերյալ․
«Դիմումի համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2026 թվականի հունիսի 11-ին հնչեցվել է հայտարարություն առ այն, որ ընդդիմադիր ուժերի քվեների 100 տոկոսը եղել է գնված»։ Դիմումով ներկայացվել են հետեւյալ պահանջները․ «Ընդունել սույն բողոքը վարույթ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի հունիսի 11-ի հայտարարության հիման վրա հարուցել վարույթ՝ վարքագծի (էթիկայի) կանոնների խախտման փաստով։ Կայացնել պաշտոնական եզրակացություն ՀՀ վարչապետի կողմից էթիկայի կանոնների խախտման առկայության վերաբերյալ»։
ԿԿՀ-ն դիմումն դիմումն անգամ հրաժարվել է ընդունել վարույթ եւ քննել․ «Հանձնաժողովը գտնում է, որ դիմումով նկարագրված՝ Ն.Փաշինյանի վարքագիծը չի պարունակում վարքագծի կանոնների առերևույթ խախտման հատկանիշներ։ Սեմյոն Բաբայանի կողմից 2026 թվականի հուլիսի 14-ին ներկայացված դիմումների հիման վրա վարույթի հարուցումը մերժել»։

Բաց մի թողեք
Դա կապված է Վաշինգտոնի «անկարողությա՞ն», թե «չկամեցողության» հետ
Ուիթկոֆը չլուսաբանվող այց կկատարի Մոսկվա և կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ
Եվրոպան բարձր գին կվճարի իր արարքների համար․ Դոնալդ Թրամփ