25/07/2026

EU – Armenia

Իրանը մեղադրել է ԵՄ-ին՝ ԱՄՆ-ին ու Իսրայելին աջակցելու համար

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Եվրոմիությունն ուղիղ աջակցություն է ցուցաբերել Միացյալ Նահանգներին և Իսրայելին, որոնց հարվածների թիրախում Իրանի խաղաղ բնակիչներն էին։

«Ինչպե՞ս կարող է մարդու իրավունքների նկատմամբ այդքան ուժեղ նվիրվածությունը այդքան հեշտությամբ համատեղվել Իրանի ժողովրդի դեմ մահացու հարձակումների համար լոգիստիկ և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու հետ»,- ասել է նա։ Բաղային ընդգծել է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կալասը երբեք ափսոսանք չի հայտնել իրանցի երեխաների մահվան համար։