Շուրջ 6 տարի տևած աշխատանքներից հետո ԱԺ-ի նոր կայքն արդեն պատրաստ է ներկայանալ հանրությանը նոր տեսքով, աշխատանքային նոր գործիքներով, որոնման առավել արդյունավետ միջոցներով և տեղեկատվական անվտանգության բարձր մակարդակով։
Այդ մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրությունը. https://www.parliament.am/
«Օրեցօր զարգացող գործիքակազմերի ֆոնին՝ Ազգային ժողովի աշխատակազմը որոշեց
ԱԺ պաշտոնական կայքը փոխարինել բոլորովին նոր չափանիշներով։ ԱԺ նոր կայքի գործարկման փուլում՝ միգրացիոն ժամանակահատվածում, հնարավոր է լինեն որոշակի տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք կկրեն ժամանակավոր բնույթ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կայքի այցելուները հնարավոր խնդիրների մասին կարող են տեղեկացնել կայքի հետադարձ կապի միջոցով։

Բաց մի թողեք
Վարչապետը տեղեկացրել է, որ ավարտել է «Իշխանություն և առաջընթաց»-ի ընթերցանությունը. Լուսանկար
Ինչ արձակուրդ է սպասվում նորակոչիկներին
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել