Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգը դժվարությամբ է դիմակայում Իսպանիայում և Ֆրանսիայում բռնկված հրդեհներին, որոնք շարունակում են ծանրաբեռնել տեղական ռեսուրսները։
Հրդեհները գերազանցում են արձագանքման հնարավորությունները։ Կրակը ոչնչացրել է ավելի քան 80,000 հեկտար տարածք Իսպանիայում և ավելի քան 42,000 հեկտար՝ Ֆրանսիայում։ Հրդեհները, որոնք ստիպել են 320,000 մարդու լքել իրենց տները, դեռևս ամբողջությամբ վերահսկողության տակ չեն առնվել։
Եվրոպական միությունը նշված երկու երկրներին աջակցելու նպատակով իրականացնում է իր պատմության մեջ ամենախոշոր ծրագիրը։ Բրյուսելն ընդունում է, որ հրդեհները ձեռք են բերել աննախադեպ մասշտաբներ՝ տարածվելով ավելի արագ, քան հրշեջները կարողանում են դրանք վերահսկողության տակ առնել։ Ճգնաժամը նաև ցույց է տվել, որ արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգերի վրա աճող ծանրաբեռնվածությունն ազդել է խոշորածավալ աղետների դեպքում գործելու՝ միության կարողության վրա։

Բաց մի թողեք
Դաժան որոշում. Իրանի համար բոլոր իսրայելցիները, այդ թվում՝ երեխաները զինվորներ են
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա