Ռումինիան արտաքսում է ռուս դիվանագետի այն բանից հետո, երբ Ռումինիայի ռազմաօդային ուժերը երեք օրվա ընթացքում երկրի օդային տարածքում խոցել են երեք անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):
Ըստ Բուխարեստի՝ դրանք ռուսական էին։
Ռումինիայի արտգործնախարարության հայտարարությունում նշվում է, որ Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Լիպաևը կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ կապված «2026 թվականի հուլիսի 24-26-ը Ռումինիայի օդային տարածքի կրկնակի խախտումների հետ: Ռումինական բանակը խոցել է երեք անօդաչու թռչող սարք, որոնք առանց թույլտվության մտել էին երկրի տարածք»։
Բուխարեստը դիվանագիտական առաքելության ղեկավարին «կոշտ բողոք» է ներկայացրել։ Նրան նաև բանավոր նոտա են հանձնել, որի համաձայն՝ ռուս դիվանագետներից մեկը պետք է հինգ օրվա ընթացքում լքի հանրապետության տարածքը: Բացի այդ, Ռումինիայի դեսպանը Մոսկվայից հետ է կանչվել Բուխարեստ՝ խորհրդակցությունների համար:

Բաց մի թողեք
Զելենսկին ժամանում է Վաշինգտոն՝ անսպասելի նոր ընկերներ փնտրելու համար
ԱՄՆ պատվիրակությունը դուրս է եկել ՄԱԿ-ի ԱԽ նիստից Ֆրանսիայի պատճառով
Ինչպես կարող է Սերբիան էլ ավելի բարդացնել Ուկրաինայի ԵՄ անդամակցության գործընթացը