Ամերիկացի հայտնի գործարար եւ մեծահարուստ Իլոն Մասկը խոսել է Եվրամիության երկրներում դեմոգրաֆիկ՝ օրեցօր խորացող ճգնաժամի մասին։
Նա հայտարարել է, որ Արեւմտյան ճամբարի երկրներում կարող է առաջանալ բնակչության «վերացման» վտանգ։
«Եվրամիության քսանյոթ երկրներից քսանմեկում մահացությունը գերազանցում է ծնելիության ցուցանիշներին։ Նրանք (Արեւմտյան երկրները) գնում են դեպի վերացում»,- սոցկայքի իր էջում գրել է Մասկը։ Այդ կերպ նա արձագանքել է ՄԱԿ կողմից աշխարհի առաջատար երկրներում, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայում, Հարավային Կորեայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Միացյալ Նահանգներում եւ Ճապոնիայում ծնելիության մասին հրապարակած տվյալներին, որոնք վկայում են, որ ծնելիությունը հաստատուն կերպով նվազում է սկսած 1950-ական թվականներից։

Բաց մի թողեք
CDU-ի ղեկավարությունը քննարկում է Ֆրիդրիխ Մերցի հրաժարականի հարցը
Իրանը մահապատժի է ենթարկել 2 տղամարդկանց, որոնք մեղադրվում են Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ
Կոբախիձե․ վրացական ընդդիմությունը «ամբողջությամբ փլուզվել է»