8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Եթե ամփոփենք նոր գումարված խորհրդարանի առաջին նիստն ու այնտեղ ՔՊ-ականների հիմնական նարատիվները, ապա իշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է` մոռանանք անցյալը, պատերազմը, հազարավոր զոհերը, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների օկուպացիան, Հայոց ցեղասպանության հարցը և մաքուր էջից սկսենք կառուցողական քննարկումը, թե ինչպես ենք համատեղ առաջ շարժվելու:
Իշխանությունից նաև ակնարկեցին, որ, եթե իրենց առաջարկը չանցնի, ապա գործելու են անթույլատրելի, ագրեսիվ` իրենց հարիր ապօրինությունների ողջ ուժով:
Թեև իր խոսքում ընդդիմությունն անդրադարձավ ՀՀ կենսական խնդիրներին՝ ցույց տալով դրանց արդիականությունը, սակայն, գլոբալ առումով, անհրաժեշտ է սահմանել խնդիրը, մարտավարությունը և, նվազագույնը, հիմնական հարցերի շուրջ կոնսենսուս ստեղծելով, առաջ շարժվել»:

Բաց մի թողեք
Ես չեմ լինելու պատգամավոր, թեև շատերը սպասում էին ինձ տեսնել ԱԺ-ում․ Ղումաշյան
Վերահսկվող ընդդիմության միջազգային օրինակները
Իմ կլիենտներն են, ՔՊ-ականների մեծ մասին «մշակել եմ»․ Էդգար Ղազարյան. Տեսանյութ