Տեղեկացանք, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը:
Նա ծնունդով Շիրակի մարզից է, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Գյումրիի շտաբի պատասխանատուն:
Այս պաշտոնն է զբաղեցնում 2020 թվականից: Այս 6 տարիներին մի քանի անգամ լուրեր տարածվեցին, որ նա հեռանում է, սակայն մնաց: Նա ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանի ընկերն է:
Ըստ ամենայնի, այս պաշտոնաթողության հիմքում բանակում վերջերս հաճախացած մահերն են: Ռազմական ոստիկանության պետին հավանաբար մեղադրում են թույլ հսկողության կամ նման միջադեպերը կանխելու ուղղությամբ աշխատանքներ չկատարելու համար:


Բաց մի թողեք
Միացյալ Թագավորությունը հայկական մի շարք ապրանքների համար սահմանել է արտոնյալ առևտրային ռեժիմ. Լուսանկար
Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. Նիկոլ Փաշինյան
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը