27/01/2026

ԱՄՆ ավիակիր խումբը մտել է Հնդկական օվկիանոս

ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակրի գլխավորած հարվածային խումբը մտել է Հնդկական օվկիանոսում գտնվող ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի։

Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա՝ նշելով, որ դա տեղի է ունենում Իրանից եկող սպառնալիքների համատեքստում։

«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան էլ հայտնել է, որ հարվածային ավիակիր խումբը դեռ պատրաստ չէ Իրանի դեմ հնարավոր ապագա հարձակումների։ Վաշինգտոնն ամրապնդում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում ոչ միայն ծովում, այլև օդում և ցամաքում։ Տարածաշրջանում արդեն տեղակայվել են F-15 կործանիչներ և C-17 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ»,- նշել է նա։

Փորձագետներից մեկը հայտնել է, որ իրանական մեծ թվով ԱԹՍ-ների արձակումը կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել «Աբրահամ Լինքոլն» հարվածային խմբի համար։

«Եթե կարճ ժամանակամիջոցում արձակվեն հարյուրավոր ԱԹՍ-ներ, ապա դրանցից մի քանիսն, անկասկած, տեղ կհասնեն»,- ասել է նա։