Երեկ՝ հունիսի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում կնոջ դի կա, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Պարգև Ասատրյանը և կրտսեր պարեկ Նարեկ Գրիգորյանը։
Ոստիկանները ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 37-ամյա Լիաննա Ա․-ի դին։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։






Բաց մի թողեք
Աշտարակի մեծ կամրջի վրա բեռնատար է այրվել
Շատինով անցնող մայր ջրատարի կարգավորման փականները բնակիչները փակ են պահում, արգելում աշխատանքներ կատարել
Ավտոկռունկը շինարարական աշխատանքեր իրականացնելիս կողաշրջվել է․ կա զոհ