Դատախազության երկարամյա աշխատակից, 2 տարի առաջ Քննչական կոմիտեում բարձր պաշտոնի նշանակված Արսեն Սիմոնյանը, որին այս տարվա մարտին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշանակեց վերահսկողության վարչության պետ, օրեր առաջ ազատման դիմում է գրել։
Սիմոնյանի վերահսկողության տակ են եղել նոտարական գրասենյակները, Քրեակատարողական ծառայությունն ու Պետական ռեգիստրը։
Համակարգից մեզ պատմում են, որ Սիմոնյանի եւ Գալյանի հարաբերությունները լարված են եղել մի քանի ամիս, Գալյանը դժգոհ է եղել Սիմոնյանից, քանի որ նա մարդկանց սխալների, խախտումների վրա «աչք է փակել»:
Գալյանն ասել է՝ չի ձգում։ Այդ ընթացքում Սիմոնյանը մասնավոր ոլորտից ավելի բարձր աշխատավարձով առաջարկ է ստացել եւ հեռացել։ Սրբուհի Գալյանը` իր նշանակման օրվանից ազատվում է նախկին նախարարների կադրերից` իր կադրերին նշանակելով, որոնք հիմնականում իրենից տարիքով փոքր են ու ավելի անփորձ, նրանց մեջ շատ են կանայք: Հին կադրերի մի մասն էլ հեռանում է ինքնակամ՝ դժգոհ նախարարի վերաբերմունքից։







Բաց մի թողեք
Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման․ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ այցելել են անտեղ
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը․ Լուսանկար
«Բարսելոնան» 3։0 հաշվով հաղթել է «Օվյեդոյին». «Ռոման» ու «Միլանը» չպարզեցին հաղթողին. Լուսանկարներ