Ամերիկայի նախագահ Ջո Բայդենն իր մտահոգությունն է հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ պնդելով, որ խորհրդարանական ընտրություններն իբր ուղեկցվել են ընտրողների նկատմամբ ահաբեկմամբ ու հարկադրանքով։
Բայդենը հայտարարության մեջ նշել է, որ խորապես անհանգստացած է Վրաստանի՝ ժողովրդավարական արժեքների վերջին նահանջից: Նրան հատկապես անհանգստացնում է օտարերկրյա ազդեցության մասին օրենքի ընդունումը, որն,ինպես պնդում են փորձագետները, «պատճենում է ռուսական օրենքները»:
Բացի այդ, Բայդենը մատնանշել է «վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումները, ընտրողներին ահաբեկելը և հարկադրելը» երջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների մոտ 54 տոկոսը։
Ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների կոալիցիան» հավաքել է 11,04 տոկոս, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,17 տոկոս, «Ուժեղ Վրաստանը»՝ 8,8 տոկոս, «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 7,8 տոկոս։
Բոլոր չորս ընդդիմադիր միավորումները և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընտրություններն անվանել են կեղծիք և հրաժարվել են ճանաչել հայտարարված արդյունքները։ ԵՄ-ն և ԱՄՆ-ը կոչ են արել լիարժեք հետաքննություն անցկացնել։






Բաց մի թողեք
ԱՄՆ ԿՀՎ-ն փորձում է նախագահ Թրամփի քաղաքական դիրքորոշմանը ներազդել
Մակրոնը հաստատել է, որ չի մասնակցի 2027 թվականի նախագահի ընտրությանը
Հռոմի պապ Լևոն XIV-ը խնդրում է, որ Հռոմը հյուրընկալ լինի օտարերկրացիների համար