02/01/2026

Գաբրիել Ջեմբերջյանը շարունակում է պատարագների մասնակցել նույնիսկ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ արշավի ակտիվ փուլ մտնելուց հետո

Նիկոլ Փաշինյանի երբեմնի աջակից, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը շարունակում է պատարագների մասնակցել նույնիսկ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ արշավի ակտիվ փուլ մտնելուց հետո։

Դեկտեմբերի 18-ին մինչև Փաշինյանի աջակիցների մագլցում էին Մայր աթոռի ճաղերին, դռներին ու անգամ գերեզմանների վրա, Ջեմբերջյանը Մայր աթոռում ժամերգության էր մասնակցում։

Ջեմբերջյանը ներկա էր նաև ամանորի գիշերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարած Հանրապետական մաղթանքին, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին տեղի ունեցավ նռնօրհնեքի արարողություն։

Հիշեցնենք, որ Ջեմբերջյանը մեկ անգամ չէ, որ Փաշինյանի կամ նրա կնոջ կազմակերպած միջոցառումներին խոշոր գումար է մուծվել։ Մասնավորապես 2019թ-ին «Իմ քայլը» հիմնադրամին հանգանակել էր 25 հազար դոլար, իսկ «Իմ քայլի»  մեկ այլ դրամահավաքի հանգանակել է 50 հազր դոլար։ Նա նաև այն 62 հաջողակ տղամարդ գործարարիներից մեկն է, որ Աննա Հակոբյանի հետ ճաշելու համար վճարել է 1  մլն դրամ։

Սակայն այս հանգանակությունները իշխանություններին հետ չեն պահել նրա դեմ քրգործ հարուցելուց։ Համաձայն մամուլի հրապարակումների՝ Գաբրիել Ջեմբերջյանի մասնակցությամբ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերությունը 300 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը։