Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 13:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակչ 43-ամյա Ա. Բարոյանը իր վարած «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհից դեպի Ծաղկաձոր ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Ս. Բարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան պարեկները վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել և տեղափոխել ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը հարազատ եղբայրներ են:







Բաց մի թողեք
Խոշոր վթար Եղվարդ – Երևան մայրուղում, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար
Կարգալույծի «Նռնօրհնեքին» քաղաքացիները դուրս են եկել եկեղեցուց․ Մանրամասներ միջադեպից․ Լուսանկարներ
Գաբրիել Ջեմբերջյանը շարունակում է պատարագների մասնակցել նույնիսկ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ արշավի ակտիվ փուլ մտնելուց հետո