27/07/2024

Հայաստանում արտադրվող կաթնամթերքը բռակ է՝ չի համապատասխանում ստանդարտներին․ Պապոյան

ԱԺ ՔՊ-ական պատգամավորառաջիկա օրերին ՀՀ էկէնոմիկայի նախարար նշանակվող Գևորգ Պապոյանը այսօր գործարարների մասին սկանդալային հայտարարություն է արել։

Նա, խոսելով արտահանման խնդիրների և շուկաների դիվերսիֆիկացման մասին, հայկական կաթնամթերք արտադրող ընկերությունների տված արտադրանքը «բռակ» հանեց․ «Շատ կոնկրետ օրինակ․ մեր կաթնամթերքը, ենթադրենք, իր որոշակի ստանդարտներով ունի անհամապատասխանություն և էդ պատճառով չի վաճառվում, ենթադրենք, արևմտյան շուկաներում։ Լավ, ի՞նչ է պետք դրա համար։ Պետք է խոսենք մեր գործարարների հետ։ Կարո՞ղ է պարզվի, որ դրա համար, օրինակ, պետք է լինելու նոր տեխնոլոգիաներ, ենթադրենք, փակ համակարգեր և այլն, որոնց արդյունքում կաթի որակն ավելի բարձր է լինելու կամ հետագայում, բնականաբար, կաթնամթերքի որակը բարձր կլինի և այսպես շարունակ՝ տեխնիկական հարցերի մեջ չխորանանք։ Ինչ գին արժի դա։ Ենթադրում եմ, որ մեր գործարարները լավ էլ գիտեն դրա տեղը, բայց այդ գինը այն չէ, որ պիտի վճարեն կամ համարում են, որ չեն կարող վճարել։ Հիմա էստեղ է, որ պետք է փորձենք հասկանալ՝ ինչ արժի դա, պետությունը ինչ կարող է անել էդտեղ, որպեսզի էդ ստանդարտների անհամապատասխանության հարցը լուծենք և գնանք առաջ։ Դուք ճիշտ եք ասում՝ էդ բոլոր խնդիրներն ու հարցերը կան, բայց դրա համար էլ պետք է էդ նախարարությունը լինի, գնա, որոշի ու հասկանա։ Կարող է մենք գնանք ուսումնասիրենք, հասկանանք, որ, կներեք, էդ գինը՝ էսքան միլիարդ դրամ ծախսել էս ստանդարտին համապատասխանեցնելու համար, նպատակահարմար համարենք կամ չհամարենք, դա արդեն առանձին հարց է»։

Կաթնամերք արտադրող այդ ընկերությունները միլիոնավոր դրամներ են ծախսում իրենց գովազդի վրա, որ ցույց տան՝ իրենք տալիս են բարձրորակ, բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանք, ու հանկարծ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պոտենցիալ նախարար Գևորգ Պապոյանը հայտարարում է, թե «մեր կաթնամթերքը, ենթադրենք, իր որոշակի ստանդարտներով ունի անհամապատասխանություն և էդ պատճառով չի վաճառվում արևմտյան շուկաներում»։

Արդյոք նրանք կհամաձայնե՞ն, որ իրենց արտադրած կաթնամերթը «չի համապատասխանում ստանդարտներին», դրա համար էլ չի վաճառվում արևմտյան շուկաներում՝ կերևա առաջիկայում։