ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից քաղաքացիների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են գնդացիրներ, նռնականետներ, ինքնաձիգներ, փամփշտատուփեր և 3007 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ընթացող աշխատանքները շարունակական են լինելու, և միաժամանակ հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՌՈ տարածքային ստորաբաժանումներ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։



Բաց մի թողեք
Դիմել են փեսային «պատժելու» համար. ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել. Տեսանյութ
Թմրանյութ պահելու և իրացնելու դեպք է բացահայտվել. 32-ամյա տղամարդը կալանավորվել է. Լուսանկար
Դատախազությունը պահանջում է Երևանի թիվ 110 մանկապարտեզի նախկին տնօրենից բռնագանձել շուրջ 130 մլն դրամ, գույքեր