ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները թմրանյութ պահելու և իրացնելու դեպք են բացահայտել, հայտնել են ՆԳՆ-ից։
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները սեպտեմբերի 18-ին Ծիծեռնակաբերդի զբոսայգում ծառայություն իրականացնելիս նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի տղամարդու։ Վերջինս, նկատելով ոստիկաններին, գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմել։
Ոստիկանության գվարդիայի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է տղամարդու փախուստը։ Նա ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։
32-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նա կալանավորվել է։



Բաց մի թողեք
Զինծառայող Տ.Ս․-ի կյանքից հեռանալու դեպքով 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել
Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել