Մարտի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնաձորում կրակոցներ են հնչել։
Ոստիկաները տեղում պարզել են, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Վարդուշ Ա․-ի հետ Հերմոն բնակավայրի իրենց առանձնատան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 60-ամյա Սիրեկան Բաբայանը բռունցքով հարվածել է նրա կրծքավանդակին` պատճառելով ֆիզիկական ցավ, ապա հայհոյանքներ է հնչեցրել, և 2 անգամ կրակոց է արձակել, որից մեկը անմիջապես ոտքերի տակ, որը Վարդուշ Ա․-ին վնաս չի պատճառել, սակայն վերջինս ոստիկաներին հայտնել է, որ այդ ամենի հետևանքով իր մոտ առաջացել է վախի և տագնապի զգացողություն:
Ոստիկանները Ս.Բաբայանին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ նա հայտնել է, որ կրակոցը արձակել է իր անվամբ հաշվառված «ԻԺ» մոդելի մարտական ատրճանակից նշված բնակավայրի Սիրանեսի փողոցում շների միջև տեղի ունեցող կռվին վերջ տալու նպատակով: Ս. Բաբայանը ոստիկաններին է ներկայացրել նշված ատրճանակը։
Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Ս․ Բաբայանի և նշված ատրճանակի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով` Ս․ Բաբայանը Եղեգնաձորի նախկին քաղաքապետն է։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»