24/07/2024

Խոսող գլուխները, գաղափարական հայրերը սահմանները չեն անցնում, այլ օգտագործում են հոգեբանորեն խոցելի խմբերի․ Ալեքսանյան

Ակնհայտ է, թե կոնկրետ խմբավորումներն ինչ նպատակ ունեն, որտեղից են կառավարվում, որն է նրանց խոսույթը, գաղափարը։ Ես պնդում եմ, որ նմանատիպ խմբավորումները պետք է օր առաջ, րոպե առաջ վնասազերծվեն։

Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարզացրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամաբվոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով մարտի 24-ին երևանում տեղի ունեցած դեպքերին։

Պատգամավորն ընդգծեց, որ շատ կարևոր է նաև դրանց ֆինանսավորումը որոշակիորեն կանոնակարգելը։

Հեղափոխությունից, նաև 44-օրյա պատերազմից հետո ատելության խոսքի գեներացիան, լեզվամտածողությունը, թշնամի, դավաճան, ռազմական հեղաշրջման, սահմանադրական կարգի տապակման, հրապարակային կախաղանների կոչեր, և էդ մարդիկմ ազատ ման են գալիս՝ Ղազարյանի դիտարկմանն ի պատասխան, Ալեքսանյանն ասաց՝ սա թերացում է, եթե ազատ ման են գալիս։

«Եթե նայեք էն մեդիառեսուրսները, որոնցով տարածվում է էդ ատելության խոսքը, եթե նայեք էն գլուխներին ու գործիչներին, որոնք որ տիրաժավորում են դա, ապա բոլորն ակնհայտորեն սերում են մեկ կամ երկու կետից, էդ կետերն էլ իրենց հերթին սերում են բոլորիս հայտնի մեկ կետից, դա առավել քան ակնհայտ է»,- ասաց Ալեքսանյանը։

Պատգամավորը միաժամանակ փաստեց, որ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ կատարվածը եթե իրավապահ համակարգը չկանխեր, ապա Հայաստանում հիմա քաոս կլիներ։

Պետրոս Ղազարյանը նկատեց, թե այդ քաոսի քարոզն անընդհատ շարունակվում է։

«Պետք է հասկանալ, որ այդ քաոսի քարոզն անողները ՀՀ պետականության թշնամիներն են։ Ուրիշ բան, որ իրենք անձամբ որոշակի սահմաններ չեն անցնում։ Հենց էդ խոսող գլուխներ կոչվածները, գաղափարական հայր կոչվածները իրենց ձեռքով սահմանները չեն անցնում, դա է խնդիրը։ Նրանք փորձում են գալ, մոտենալ օրինականության, օրենքի սահմանին, բայց էդ սահմանը չհատել, այլ դրա փոխարեն օգտագործել հոգեբանորեն շատ ավելի խոցելի խմբերի։

Նույն պատմությունը ինչ Նաիրի Հունանյանի ու Հոկտեմբերի 27-ի դեպքում»։