Մոսկվայում կարծում են, թե Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի առկայությունը ՀՀ-ի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցը։
«Նրանց դուրս բերման փաստարկները վտանգավոր դեմագոգիա է։ Այսօր մեզ ստիպում են վերանայել գոյություն ունեցող անվտանգության համակարգը։ Դրա դիմաց Արևմուտքը կոնկրետ ոչինչ չի առաջարկում»,- հավելել են ՌԴ դիվանագիտական ծառայությունից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին և տեղեկացրել օդանավակայանից նրանց դուրս բերելու դիրքորոշման մասին։ Վարչապետի խոսքով՝ ժամկետը նշված է 2024 թվականի օգոստոսի մեկը։
Բաց մի թողեք
«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները ադրբեջանական կողմի հետ շարունակվում են. թուրք նախարար
Ադրբեջանը և Իրանը ստորագրել են ռազմական համագործակցության արձանագրություն
Խաբեբաներ եք, անուղղելի շառլատաններ. Երևանի ավագանու նիստում իրավիճակը լարվել է, գրիչներ են շպրտում