Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կողմից այսօր կայացրած վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ ընկերության տնօրեն Գ․ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ գումար։
Դատարանի վճռով հաստատված է համարվել, որ Սամվել Մայրապերյանը և Գ. Հակոբջանյանը չեն ներառել «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում և այդ կերպ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ (ավելի քան 4 միլիարդ դրամ):
Մասնավորապես, Երևան քաղաքի Տերյան 66 հասցեում 2006թ. կառուցվել է ընդհանուր 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։ Կառուցումից անմիջապես հետո Սամվել Մայրապետյանը 2006թ. ընթացքում ընկերության տնօրեն Գ. Հակոբջանյանի միջոցով կազմակերպել է «Գլոբուս» ՍՊԸ-ին պատկանող՝ նշված բնակելի շենքի թվով 141 միավոր անշարժ գույքերն ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում` շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը:
Այսպես, կնքվել են առուվաճառքի պայմանագրեր, որոնցում բնակարանների 1 քմ արժեքը նշվել է շուրջ 66 հազար դրամ` 770 հազար դրամի փոխարեն,
ավտոկայանատեղիների արժեքը՝ շուրջ 75 հազար դրամ` 160 հազար դրամի փոխարեն,
ոչ բնակելի տարածքների արժեքը՝ շուրջ 61 հազար դրամ` 875 հազար դրամի փոխարեն:
Հավելենք, որ սա Հակակոռուպցիոն դատարանում պետական շահերի պաշտպանության գործով առաջին վճիռն է, որով նման մեծ գումար է փոխանցվելու պետական բյուջե։
Վճիռը մեկամսյա ժամկետում չբողոքարկելու դեպքում կստանա օրինական ուժ։







Բաց մի թողեք
Աղջիկների վեճ՝ Բրյուսովի համալսարանում. ծեծկռտուքի բոլոր մասնակիցները ձերբակալվել են․ ՆԳՆ
Տեր Վազգեն Հովհաննիսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում է տեղի ունեցել․ Լուսանկար
ՔԿ-ն հաստատեց՝ Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսագրությունն իր հետ առնչություն չունի