Ապրիլի 1-ի երեկոյան Ծիլքար գյուղի բնակիչ 45-ամյա մի տղամարդ ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում տվեց բնակարանային գողության վերաբերյալ: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Դռան կախովի փականը վնասված չէր, բայց տունը մասամբ տակնուվրա էր արված: Ըստ տանտիրոջ` տան տարբեր տեղերից տարել էին մեկ ոսկյա մատանի, բջջային մեկ հեռախոս և 450 հազար դրամ: Ընդ որում, գումարը տարել էին ննջարանի պահարանի դարակից, որտեղ նախապես եղել էր 960 հազար դրամ, և մնացորդը տեղում էր:
Ու թեև գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, սակայն շատ հանգամանքներ իրավապահներին հուշում էին, որ կատարվածը բնակարանային գողություն չէ: Եվ շուտով ստացվեց տեղեկություն, որ հափշտակությունը կատարել է տանտիրոջ անչափահաս որդին: Բացատրական աշխատանքից հետո նա ընդունեց մեղքը և հավելեց, որ թեև գիտեր մատանու, հեռախոսի և փողի տեղը, սակայն տան իրերը տակնուվրա էր արել` գողության պատրանք ստեղծելու համար:
Տղան ներկայացրել է նույն գյուղում գտնվող իրենց հին տան տանիքում թաքցրած գողոնն ամբողջությամբ:
Հանգամանքները պարզվում են:

Բաց մի թողեք
Էրեբունի փողոցում ծեծել են 74 համարի ավտոբուսի վարորդին, վնասել ճակատը, իջեցրել ուղևորներին․ կա 3 ձերբակալված. Տեսանյութ
Ինչո՞ւ են սպանել Մրգաշենի ատամնաբույժին. ի՞նչ վարկած են քննում իրավապահները
Արտառոց դեպք․ կինը ոստիկաններին հայտնել է, որ հարևանները մեկ տարի առաջ ծեծել են, ջուր լցրել իր վրա