Այսօր՝ ապրիլի 9-ին, Ազգային ժողովի ութերորդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը անդրադարձավ էլեկտրոնային դեղատոմսերի հարցին և նշեց, որ քաղաքացիները պետք է իրազեկված լինեն, թե ինչու է կարևոր յուրաքանչյուր դեղամիջոցի ընդունման համար ունենալ հստակ ցուցում:
Պատգամավորը նկատեց, որ ինքը դեղատոմսերի դուրս գրման կապակցությամբ խնդիր չի տեսնում, երբ խոսքը վերաբերում է հակաբիոտիկներին, սակայն կարևորեց քաղաքացիների իրազեկվածությունը:
«Կան նաև դեղատներ, որտեղից քաղաքացիները կարող են առանց դեղատոմսի դեղ վերցնել: Այսինքն՝ ավելացնում ենք «սև» շրջանառությունը, ոչ թե խնդիր ենք լուծում»,- ընդգծեց Սոնա Ղազարյանը և այս առումով հրավիրեց իրավապահների ուշադրությունը:

Բաց մի թողեք
Ավանեսյանը՝ Հայաստանում կեղծ դեղերի ահազանգերի մասին
Բուժհաստատությունները ՀԴՄ կտպեն, կտրոնի տրամադրումը բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս
Եղել են ալկոհոլի ազդեցության տակ. 2 անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրի մասին ԱՆ-ն պարզաբանել է