Մայիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 20։20-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի Ալափարսի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։


Բաց մի թողեք
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
ՔՊ-ում ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը շարունակվում է․ Լուսանկարներ
Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև