23/12/2024

«Դուք մենակ չեք». Եվրոպական երեք երկրների ԱԳ նախարարներ Թբիլիսիում հանրահավաքին ելույթ են ունեցել․ Լուսանկար

Վրաստանում գտնվող եվրոպականերեք երկրների՝ Էստոնիայի, Իսլանդիայի և Լիտվայի ԱԳ նախարարները մասնակցել են Ռուսթավելի պողոտայում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմբողոքի ակցիային, փոխանցում է InterpressNews-ը։

Նախարարները նախ միացել են դեպիխորհրդարան գնացող երթին, ապաելույթ ունեցել «օտարերկրյա գործակալների» օրենքի դեմ պայքարող ցուցարարների առաջ։

Ռուսթավելի պողոտայում եվրոպացի քաղաքական գործիչներին քաղաքացիները դիմավորել են ծափահարություններով։

«Իմ ներկայությունն այստեղխորհրդանշական ժեստ է այն մասին, որ մենք կանգնած ենք ձեր կողքին, որդուք մենակ չեք»,- ասել է Իսլանդիայի արտգործնախարար Թորդիս Կոլբրունը՝ դիմելով հանրահավաքի մասնակիցներին, գրում է Հանրային հեռարձակողը։

«Վարդերի հեղափոխության ժամանակ Բալթյան երկրները աջակցեցին ձեզ, հինգ ամիս անց մենք անդամակցեցինք ՆԱՏՕ-ին, այնուհետև Եվրամիությանը, մեզանից շատերը հավատում են, որ Վրաստանը կարող է արագ առաջ շարժվել այս ճանապարհով»,- ասել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը և հավելել. «Մենք կանգնած ենք միասին, քանի որ ունենք ընդհանուր ուղի և նպատակ։ Վրաստանի ժողովուրդը, ինչպես Լիտվայի ժողովուրդը, հավատում է միասնական, ազատ, խաղաղ և ժողովրդավարական Եվրոպային…»:

Հանրահավաքում ԱԳ նախարարների ելույթից հետո հնչել են Վրաստանի և Եվրամիության օրհներգերը։ Ցուցարարները վանկարկել են՝ «Եվրոպա»։