Նորվեգիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետությունը, հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։
Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ից, հայտնում է NRK-ն։ Նույնանման որոշում են կայացրել Իռլանդիայի իշխանությունները, հայտնում է Irish Times-ը։ Այս մասին հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը։
Իսպանիան էլ մայիսի 28-ին կճանաչի Պաղեստին պետությունը։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը՝ ելույթ ունենալով Մադրիդում Իսպանիայի պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատում)։ «Հաջորդ երեքշաբթի՝ մայիսի 28-ին, Իսպանիան Նախարարների խորհրդում հավանության կարժանացնի Պաղեստին պետության ճանաչումը»,- ասել է Սանչեսը։
Իսրայելը հետ է կանչել իր դեսպաններին Նորվեգիայում և Իռլանդիայում՝ Պաղեստինի անկախությունը ճանաչելու պատճառով, գրում է AFP-ն։ «Ես ոչ երկիմաստ ուղերձ եմ հղել Իռլանդիային և Նորվեգիային. Իսրայելը թույլ չի տա, որ դա լուռ անցնի»,- հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը՝ նախազգուշացնելով նմանատիպ միջոցառումների մասին, եթե Իսպանիան «հետևի Իռլանդիայի և Նորվեգիայի օրինակին»:
Բաց մի թողեք
Ուկրաինայի 8 – 10 հազար հայ է մասնակցում պատերազմին
ԱԹՍ-ները մխրճվել են 37 հարկանի շենքի մեջ․ ՌԴ օդային տարածքում. Լուսանկար
Վրաստան-ԵՄ հարաբերությունները պատմական ամենացածր մակարդակի վրա են. Վրաստանում ԵՄ դեսպան