22/12/2024

Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան ճանաչել են Պաղեստինի անկախությունը. Իսրայելը հետ է կանչում դեսպաններին

Նորվեգիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետությունը, հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։

Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ից, հայտնում է NRK-ն։ Նույնանման որոշում են կայացրել Իռլանդիայի իշխանությունները, հայտնում է Irish Times-ը։ Այս մասին հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը։

Իսպանիան էլ մայիսի 28-ին կճանաչի Պաղեստին պետությունը։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը՝ ելույթ ունենալով Մադրիդում Իսպանիայի պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատում)։ «Հաջորդ երեքշաբթի՝ մայիսի 28-ին, Իսպանիան Նախարարների խորհրդում հավանության կարժանացնի Պաղեստին պետության ճանաչումը»,- ասել է Սանչեսը։

Իսրայելը հետ է կանչել իր դեսպաններին Նորվեգիայում և Իռլանդիայում՝ Պաղեստինի անկախությունը ճանաչելու պատճառով, գրում է AFP-ն։ «Ես ոչ երկիմաստ ուղերձ եմ հղել Իռլանդիային և Նորվեգիային. Իսրայելը թույլ չի տա, որ դա լուռ անցնի»,- հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը՝ նախազգուշացնելով նմանատիպ միջոցառումների մասին, եթե Իսպանիան «հետևի Իռլանդիայի և Նորվեգիայի օրինակին»: