Մայիսի 27-ին՝ ժամը 17:55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Ալավերդի» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ ահազանգով մեկնել են Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ՝ գլխի շրջանում արնանման հետքերով:
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խումբը միջանցքի մուտքի դռան մոտ հայտնաբերել է նույն տան բնակիչ 63-ամյա Լևոն Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով:
Սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 26-ի ժամը 21-ի սահմաններում վերոհիշյալ տանը անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է եղել Լևոն Խ.-ի և նույն գյուղի բնակիչ 27-ամյա կնոջ միջև, որի ընթացքում էլ վերջինս հող փխրեցնելու բրիչով հարվածներ է հասցրել Լևոն Խ.-ի գլխին և սպանել նրան:
Օձունցի 27-ամյա կինը ներկայացվել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին:
Հանցագործության գործիք բրիչը վերցվել է:
Օձունցի 27-ամյա կինը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությունը շարունակվում է:
Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել է տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխին առկա էր եղել հարվածի 3 հետք։
Կասկածյալը՝ Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Սոֆյա Կ.-ն, հաջորդ օրը խոստովանել էր արարքն ու հայտնել, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հողը փխրեցնելու համար նախատեսված բրիչովհարվածներ է հասցրել Խեչումյանին, ինչից հետո, նրան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:

Բաց մի թողեք
Մասիս-Էջմիածին խճուղում հայհոյել, հարվածել են միմյանց, փախել են՝ թողնելով մեքենաները․ կրակոց չի հնչել․ ՆԳՆ
Արարատում հնչել են կրակnցներ, հայտնաբերվել են մեքենաներ, որոնց վրա առկա են шրնшնման hետքեր
Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում․ դասընկերների միջև տեղի ունեցած հրմշտոցի ընթացքում հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին, երեխան ուշաթափվել է