Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսել է Հայաստանին արված՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համատեղ նախաձեռնության առաջարկի մասին:
Որ նման սպասելիք կար, հասկացվում էր տառացիորեն երկու առաջ հայ քաղաքագետներից մեկի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը խեղաթյուրող ծավալուն գրառումից, որով նա փորձում էր համոզել, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը պետք է իրականացվի Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճի կարգավորման սկզբունքով:
Ալիեւի մոտեցումը նույնպես այդ «նոտայի վրա է»՝ քանի որ «վեճի առարկան այլեւս գոյություն չունի, ապա ի՞նչ իմաստ ունի «արբիտրաժային ինստիտուտի» պահպանումը»: Գործ ունենք ոչ միայն պատմական փաստի, այլեւ խնդրի նենգափոխման հետ. ԵԱՀԽ Մինսկի խումբը կազմավորվել է անդամ բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կոնսենսուսային որոշմամբ:
Նրա մանդատը սահմանված է հստակ՝ կազմակերպել եւ հրավիրել Մինսկի կոնֆերանս, որը Լեռնային Ղարաբաղի ընտրյալ եներկայացուցիչների շահագրգիռ մասնակցությամբ պետք է որոշի ԼՂ կարգավիճակը:
Այդ որոշմամբ փաստացի ապօրինի է ճանաչվել ԼՂ ինքնավարությունը լուծարելու մասին Ադրբեջանի Գերագույն խորհրդի 1991թ. նոյեմբերի 25-ի որոշումը, որն ընդունվելուց երեք օր անց ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեի կողմից ճանաչվել է ԽՍՀՄ սահմանադրությանը չհամապատասխանող, այսինքն՝ իրավկան ուժ չունեցող: Այդ ատյանը ԽՍՀՄ սահմաանդրությանը չահամապատասխանող է ճանաչել նաեւ ՀԽՍՀ եւ ԼՂԻՄ Ազգային խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը: Այսինքն, իրավական առումով վերականգնվել է ԼՂԻՄ՝ ԽՍՀՄ սահմանադրությամբ ամրագրված կարգավիճակը:
Այդ պահից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ չէր կարող լինել: Հակամարտության առարկան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն էր, որ Ադրբեջանը չեղարկել էր: Հայաստանի խնդիրն էր հասնել ԼՂ ինքնավար կարգավիճակի վերականգնմանը, միջազգային ճանաչմանը եւ հայ բնակչության անվտանգության եւ իրավունքնրի երաշխավորմանը: Ընդ որում, ԵԱՀԽ-ն, ապա եւ ԵԱՀԿ-ն ճանաչել են կարգավիճակի հարցում ԼՂ ընտրյալ ներկայացուցիչների լեգիտիմ շահագրգռվածությունը:
Ստեղծված իրավիճակում Ստեփանակերտի հրատապ, անհետաձգելի անելիքն է՝ գործի դնել Մինսկի խորհրդաժողովի շահագրգիտ կողմի՝ ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների կողմից ճանաչված, մադատը:
Ինչպե՞ս: Նախ պետք է հստակեցնել, թե ո՞վ է մանադատատերը: ԼՂՀ լուծարման հրամանագիր ստորագրած վերջին նախագահը չի կարող ունենալ ԼՂ ընտրված ներկայացուցչի լիազորություն: Հետեւաբար ԼՂ ընտրյալ շահագչգիռ կողմ մնում է Ազգային ժողովը՝՝ որպես առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի իրավահաջորդ:
Ուստի Ազգային ժողովը պարտավոր է հայտարարել, որ չի լիազորում Հայաստանի իշխանությանը եւ ընդդիմությանը ԼՂ ժողովրդի անունից որեւէ որոշում ընդունել կամ առաջադրել նպատակ եւ այդ մասին հանդես գալ հայտարարությամբ:
Երկրորդ քայլով ԼՂՀ Ազգային ժողովը, որպես ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ճանաչված՝ Մինսկի կոնֆերանսի ընտրյալ շահագրգիռ կողմ, պետք է ուղերձով դիմի Մինսկի խմբի անդամ բոլոր պետություններին՝ առաջարկելով հնարավորինս սեղմ ժամկետներում գումարել Մինսկի կոնֆերանս եւ քննարկել ԼՂ կարգավիճակի որոշման հարցը:
Իրավա-քաղաքական լրացուցիչ ինչ հիմնավորումներ կարելի է բերել, որն է ամենահարմար ձեւակերպումը՝ մասնագիտական խնդիր է: Քաղաքական առումով Ստեփանակերտը պարտավոր է չհապաղել:
Բաց մի թողեք
Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով. Լուսանկար
Վարդենիս խոշորացված համայնքի Ազատ բնակավայրն Իլհամ Ալիևի թիրախում է. Թովմասյան
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները