«ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը ես բացատրեցի Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ՝ նշելով Կովկասում որոշ արտատարածաշրջանային խաղացողների առկայության ապակայունացնող հետևանքները: Կովկասում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար անհրաժեշտ է ավելի մեծ համակարգում և համագործակցություն Իրանի, Ռուսաստանի և տարածաշրջանային այլ կառավարությունների միջև», – X-ում գրել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Քանին:
Նա ՌԴ ԱԳ նախարարի կովկասյան հարցերի հատուկ ներկայացուցիչ Խովաեւի հետ հանդիպել է Թեհրանում: Սա նշանակում է, որ Լավրովի հատուկ ներկայացուցիչը Թեհրան է մեկնել շատ կոնկրետ հարց քննարկելու համար: Արդյո՞ք Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը որեւէ առարկություն է ունեցել Խովաեւի ներկայացրած որեւէ առաջարկի վերաբերյալ: Համենայն դեպս, նրա գրառման մեջ առկա ձեւակերպումը, որ Խովաեւի «բացատրել» է Իրանի դիրքորոշումը ռեգիոնալ խնդիրների վերաբերյալ, թողնում է բազմիմաստ տպավորություն:
Իհարկե նաեւ հնարավոր է, որ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը Թեհրան է այցելել ոչ թե առաջարկով, այլ առաջարկ պատրաստելու վերաբերյալ դիրքորոշումների հստակեցման նպատակով, ինչի առնչությամբ էլ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը «բացատրել» է Իրանի վերաբերմունքը: Հատկանշական է, որ Խովաեւի այցը Թեհրան տեղի է ունենում Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի Ռուսաստան կատարած այցից օրեր անց: Ֆիդանի Ռուսաստան այցը հատկանշական էր:
Մեկնելով Կազան՝ ԲՐԻԿՍ արտգործնախարարների հավաքին, Թուրքիայի արտգործնախարարը Մոսկվայում ունեցել է ուշագրավ հանդիպումների շարք՝ արտաքին հետախուզության պետ Նարիշկինի, անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի եւ ընդհուպ նախագահ Պուտինի հետ: Ինչպես առիթ ունեցա գնահատել, հանդիպումների այդ «կասկադը» հուշում է, որ Ֆիդանը ըստ ամենայնի առաջարկների փաթեթ է ներկայացրել Մոսկվային՝ ռուս-թուրքական հարաբերության «ռեսթարտի» համար:
Հնարավոր է, որ Խովաեւի Թեհրան այցը պայմանավորված է դրանց վերաբերյալ Իրանի դիրքորոշումները հասկանալու ձգտումով: Այդ ֆանոին, Ալի Բաղերի Քանիի բազմիմաստ գրառումը հուշում է, որ Թեհրանը դրանց առնչությամբ ունի վերապահումներ:
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջին փոխնախագահ, նախագահի պաշտոնակատար Մոխբերի հետ: Վերջինս Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդի որոշմամբ նախագահական ընտրությունների պատասխանատուն է: Այսինքն, ամեն ինչ պետք է անի, որպեսզի այաթոլլա Խամենիի եւ Իսլամական Պուտինը «երկաթը տաք-տաք է ծեծում». Աստանայի «ճաշասեղանին» Հայաստանը կհրավիրվի՞, եթե հեղափոխության պահապանների կորպուսի բարձրագույն հրամանատարության թեկնածուն հաղթի: Բայց ո՞վ է նա: Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սաիդ Ջալալի՞ն, թե՞՝ խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը:
Ջալալին վերահսկում է Իրանի «միջուկային դոսյեն»: ԱՄՆ հետ միջնորդավորված բանակցությունները կոորդիանացնում է ԱԳ նախարարի պաշտոնակատար Բաղերին: Նա Գերագույն հոգեւոր առաջնորդի դստեր ամուսնու եղբայրն է: Նախագահի պաշտոնակատար Մոխբերը գլխավորում է Գերագույն հոգեւոր առաջնորդի գրասենյակը, կառավարում նրա ֆինանսական միջոցները, որ պետական բյուջեից առանձին են: Եթե նախագահ ընտրվի Ղալիբաֆը, ապա ռուս-իրանական համապարփակ համագործակցության մասին պայմանագրի քննարկումները կվերսկսվեն,- կարծիք է հայտնել Բաքվի իշխանական լրատվամիջոցը:
Այս ֆոնին ընդգծվում է Ռուսաստանի նախագահի օգնական Լեւիտինի Թեհրան կատարած «կրիզիս այցը»: Նա բանակցություններ է վարել Իրանի առաջին փոխնախագահ Մոխբերի հետ: Կոնկրետ քննարկվել է Ռեշտ-իրանական Աստարա 162 կիլոմետր երկարության երկաթուղագծի կառուցման հարցը: Դա այն հատվածն է, որ «չի հերիքում» Սանկտ-Պետերբուրգ-Պարսից ծոց հաղորդակցության գործարկմանը: Խնդիրը քննարկվում է 2010-ական թվականներից, բայց այդպես էլ առարկայական տեսքի չի բերվում, թեեւ անցյալ տարի Ռուսաստանը մեկուկես միլիարդ եվրո արտոնյալ վարկ է հատկացրել:
Մոխբեր-Լեւիտին բանակցությունների մասին IRNA գործակալության տեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ իրանական կողմը քննարկման առարկա է դարձրել վարկի պայմանների ճշգրտման հարցը: Դա նշանակում է, որ նախագահական ընտրությունների եւ նոր կառավարության կազմավորման միջակայքի ժամանակը Պուտինը փորձում է օգտագործել «երկաթը տաք-տաք ծելելու» սկզբունքով, իսկ իրանական կողմն ասում է իր «տասը ,,այո»-ներից մեկը:
Կարելի է եզրակացնել, որ պաուզան աշխարհաքաղաքական դիրքավորման կարեւորություն ունի: Մոսկվան Թեհրան է գործուղել նաեւ ԱԳՆ հատուկ բանագնաց Խովաեւին: Կողմերը տեղեկատվական մակարդակում համերաշխ են Հարավային Կովկասի կարգավորման գործընթացում «արտատարածաշրջանային ուժերի ներկայության անցանկալիության» հարցում, բայց իրանական կողմի մեկնաբանությունն ունի մի նրբերանգ. Թեհրանը, կարծես, հասկացնում է, որ դեմ չէ Արեւմուտքի ներգրավվածությանը, եթե «դա համաձայնեցված է»: Սա, ըստ երեւույթին, Եվրամիության հետ պայմանավորվածությունների հնարավորության ազդակ է:
Ռուսաստանն, այդուհանդերձ, սկսել է «սեղմել». ստեղծվել է Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ավտոտրանսպորտային բեռնափոխադրումների կազմակերպման աշխատանքային խումբ: Ռուսաստան-Ադրբեջան եւ Ադրբեջան-Իրան մաքսակետերում ծրագրվում է իրականացնել «ընդլայնում եւ տեխնիական արդիականացում»: Ուժի մեջ է մտնում Իրան-ԵՏՄ ազատ առեւտրի պայմանագիրը, բայց դա փաստացի տուս-իրանական պայմանագիր է:
Ադրբեջանն, ըստ այդմ, ապահովում է Իրան-ԵՏՄ առւետրական տրանզիտ՝ չհանդիսանալով Եվրասիական տնտեսական միության ֆորմալ անդամ: Այս իրողությամբ է պայմանավորված ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Խովաեւի Թեհրան այցը, թեեւ գործնականում պարզ չէ, թե 3+3 ձեւաչափի գործարկումից սկզբունքային ի՞նչ շահ պիտի ունենա Իրանը, եթե տարածաշրջանի անվտանգային «պահնորդությունը» Մոսկվան վերապահում է Ադրբեջանին:
Ադրբեջանը եւ Իրանը ռազմավական համագործակցության պայմանագիր կկնքե՞ն: Բայց դա Ալիեւի համար չափազանց ռիսկային կլինի: Հուլիսի 4-ին Աստանայում ՇՀԿ գագաթաժողովի արդյունքներից, երեւի, կանխատեսելի կլինի, թե «ու՞ր են տանում» Հարավային Կովկասը: Այդ «ճաշասեղանին» Հայաստանը կհրավիրվի՞:
Բաց մի թողեք
Հայաստանի ներքաղաքական կյանքի ո՞ր փուլում է Ադրբեջանի նախագահը «հուշել» այդ ինտրիգային գաղափարը
Դժվար է որևէ բնորոշում գտնել ասիմետրիկ տրանսֆորմացիային
Հայաստանն ահռելի տնային աշխատանք ունի կատարելու