Երեկ՝ հունիսի 21-ին, առանձնապես ծանր վնասվածք պատճառելու հետևանքով մահվան դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վեդի քաղաքի Կասյան փողոցի շենքերից մեկի բակում դանակահարություն է տեղի ունեցել: Գրել է «Շամշյանը»։
Մինչ ոստիկանները դեպքի վայրն էին սահմանազատում, Վեդիի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ բժիշկները նրանց հայտնել են, որ վիրավորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ է բերվել իրենց մոտ ու գտնվում է վիրահատարանում, ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատություն տալու:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սերոժ Գրիգորյանն է:
Տեղում ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ ժամը 15:55-ի սահմաններում Վեդի քաղաքի Կասյան փողոցի 26/7 շենքի բակում կենցաղային ու անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Գրիգորյանի և նրա հարևան 71-ամյա Սամվել Խաչատրյանի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածել է Ս. Գրիգորյանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
Դեպքի վայրում աշխատել են նաև փորձաքրեագետները, ովքեր հայտնաբերել են արնանման հետքեր:
Այսօր՝ հունիսի 22-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, և հայտնել են որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «ծանր մարմնական վնասվածք պատճառելու, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվե է քրեական վարույթ:
Կասկածյալը, ինչպես նաև ոստիկանների կողմից հայտնաբերված հանցագործության գործիք դանակը ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ եթե ոստիկանները մի փոքր հապաղեին, ապա կասկածյալը լքելու էր բնակության վայրը:


Բաց մի թողեք
Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու
Կրակոցներ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է. Լուսանկար
Դաշտից գողացել են 224 ոչխար՝ պատճառելով մոտ 15 միլիոն դրամի վնաս. կան ձերբակալվածներ