Հունիսի 24-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, հայտնել են, որ շտապօգնության բժիշկների թիվ 11 խումբը Ա. Ավետիսյան փողոցի շենքերից մեկից հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 46-ամյա Կարեն Թ.-ն է:
Մինչ բժիշկները պայքարել են վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կարեն Թ.-ն Երևանի բնակիչներ 51-ամյա Արմենուհի Ս.-ի և 22-ամյա Էդվարդ Ա.-ի հետ գտնվել է Ա. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում, որտեղ նշված անձինք ննջասենյակից կրակոցի ձայն են լսել, հետո՝ ահազանգել շտապօգնություն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Կարեն Թ.-ն իր կամքից անկած հանգամանքներում հրազենով կրակոց է արձակել, ինչի պատճառով էլ ստացել է հրազենային վնասվածք:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական և դատաբժշկական:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող հրազենը:
Բաց մի թողեք
«Հովոն պետք է պատասխան տա», Երևանում տղամարդը սպառնացել է նռնակներ պայթեցնել
«Աուռա» գիշերային ակումբի մոտ քաղաքացիները և անվտանգության աշխատակիցն իրար հարվածներ են հասցրել
Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել