Հուլիսի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 20։50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 55-ամյա Հրայր Ա․-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեղրիի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում Մեղրիի մաքսատան հարակից տարածքում գտնվող ավտոկայանատեղիի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Նարեկ Գ․-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն և 3 որդիներին, Սյունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Արգիշտի Ա․-ին, 24-ամյա Կորյուն Ա․-ին և 26-ամյա Վիգեն Ա․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ոստիկանություն դիմած Հրայր Ա․-ի՝ նույն վիճաբանության ընթացքում Նարեկ Գ․-ին են միացել վերջինիս ընկերները՝ մոտ 7 հոգի, որոնց չի ճանաչում, ովքեր շարունակել են ծեծի ենթարկել իրենց, այնուհետև ավտոմեքենայով հետապնդել և «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի դիմաց շարունակել են ձեռքերով, ոտքերով և քարերով հարվածներ հասցրել իրենց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մեղրիի բաժնի Ագարակի բաժանմունքի պետի տեղակալ Ղազարյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ծեծկռտուքի ժամանակ նետած քարերից մեկը դիպել է «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մուտքի դռան ապակուն՝ կոտրելով այն։
Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցներ Նարեկ Գ․-ին և վերջինիս ընկերների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Ոստիկանության Մեղրիի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Բաց մի թողեք
Երևանի քաղաքապետարանի մոտ զենքով հարվածել են գլխին, ընկած վիճակում ծեծել են և կրակել. կան կալանավորվածներ
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը
Կրակոցներ` Մալաթիայում. տան ապակիներ են վնասվել