23/12/2024

Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը

Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը։

Այս մասին հայտնել է հնդկական IADN լրատվականը՝ հղում անելով երկրի Ֆինանսների նախարարության կողմից խորհրդարանին ներկայացված զեկույցը։

Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ 2024-2025 թվականների ֆինանսական տարում Հայաստանի կողմից հնդկական արտադրության սպառազինության տեսակների գնումների ընդհանուր ծավալը հասել է 600 միլիոն դոլարի։

Հայաստանը, 2021 թվականից սկսած, Հնդկաստանից ձեռք է բերում հրթիռներ, հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ։ Մատակարարումների ժամկետների մասին տվյալներ հիմնականում չեն նշվում: